Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանում առկա իրավիճակը
Կարդացեք նաև
ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ դեկտեմբերի 3-ին ԵԱՀԿ 32-րդ նախարարական խորհրդի շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։
Ընդգծվել է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության շարունակականության կարևորությունը։ Կողմերը քննարկել են տնտեսության և առևտրի, էներգետիկայի, տրանսպորտի և կապի նախագծերի հեռանկարները, այդ թվում՝ տարածաշրջանային կապի նախաձեռնությունների իրականացումը։
Նշելով միջազգային կազմակերպությունների շրջանակներում սերտ համագործակցության շարունակականության կարևորությունը՝ նախարարները ընդգծել են, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև փոխադարձ աջակցությունը նպաստում է տարածաշրջանային համագործակցության զարգացմանը։
Նախարարները նաև մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային այլ հարցերի շուրջ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում