«Կյանքի Խոսք»-ի ներկայացուցիչը բացահայտ անհանդուրժողականություն է տարածում ՀԱԵ-ի նկատմամբ․ Մելիքյան

«Կյանքի Խոսք»-ի ներկայացուցիչը բացահայտ անհանդուրժողականություն է տարածում ՀԱԵ-ի նկատմամբ․ Մելիքյան

Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է․ ««Կյանքի Խոսք» կրոնական կազմակերպության ներկայացուցիչը բացահայտորեն անհանդուրժողականություն է տարածում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ։

Ամեն քողարկված բան ի վերջո բացահայտ է դառնում։

Հիմա հասկանու՞մ եք՝ ինչ խորքային նպատակ է հետապնում Վեհափառի անվան զեղչումը։ Հիմա հասկանու՞մ եք, թե ինչ ԻՐԱԿԱՆ օրակարգ են սպասարկում «Տասը տիրավները» և նրանց ԻՐԱԿԱՆ տերերը։

Շատերս նույնիսկ հիմա՛ չենք պատկերացնում այս դավադրության իրական մասշտաբը։ Միակ բանը, որ հստակ է՝ այն է, որ պետք է ողջ հոգով, ողջ սրտով, ողջ կարողությամբ պաշտպան կանգնել մեր Մայր Եկեղեցուն՝ Ամենայն Հայոց Հայրապետ Գարեգին Երկրորդ Սրբազնագույն կաթողիկոսի գլխավորությամբ»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում