Ազգային ագրարային համալսարանն ավելի քան 600 միլիոն պարտք է կուտակել. «Հրապարակ»
05/12/2025 08:13
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ազգային ագրարային համալսարանը 2021-ից գույքահարկի գծով պարտավորություն է կուտակել, որը կազմում է ավելի քան 600 միլիոն դրամ: Համալսարանի ռեկտորի պարտականությունները 2023թ. դեկտեմբերից կատարում է Հրաչյա Զաքոյանը: Մինչ այդ ռեկտորն էր Վարդան Ուռուտյանը, որը 2024 թ. հոկտեմբերին ԿԳՄՍ նախարարի որոշմամբ հայտնվեց հոգաբարձուների խորհրդի կազմում: Մինչ համալսարանի ղեկավարությունը տարիներ շարունակ ամենօրյա ռեժիմով թմբկահարում է «անկասելի առաջընթացի» ու «աննախադեպ բարեփոխումների» մասին, գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում