Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը․ Բաբայան

Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը․ Բաբայան

Լրագրողների հետ զրույցում Արշակ Սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանն ասել է, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեմ ուղիղ ցուցմունք չկա։ Փաստաբանը համոզված է՝ Սրբազանը կկալանավորվի։

«Գնում եմ վերցնեմ երկամսյա կալանքի որոշումը, այլ որոշում բացառվում է»,- նշել է Բաբայանը։

«Տարբեր անձինք ուղղակի կասկած են հայտնել, որ ուսապարկի մեջ հայտնված թմրանյութը Արշակ սրբազանն է դրել։ Ենթադրել են։ 2018 թ–ից քննվող գործի վերջին նիստը 2025–ի հուլիսին է եղել, և երեկ ստեղծվել է քննչական խումբ։ 7 տարի է քննում են, թե թմրանյութն ինչպես է հայտնվել ուսապարկում, քննել–քննել են, էդպես էլ չեն հասկացել»,– ասել է պաշտպանը։

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալել էր Արշակ Սրբազանին։

Քննչական կոմիտեից տեղեկացրել էին՝ ինչ վարույթի շրջանակում են ձերբակալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի  դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին։ Նրան մեղադրում են Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում