Նիկո՛լ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, իսկ Դադիվանքու՞մ, Ամարասու՞մ, Գանձասարում․ Մխիթարյան

Նիկո՛լ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի, իսկ Դադիվանքու՞մ, Ամարասու՞մ, Գանձասարում․ Մխիթարյան

Գյումրու ավագանու «Իմ հզոր համայնք» խմբակցության ղեկավար, պրոդյուսեր  Ռուբեն Մխիթարյանը գրում է․ «Նիկոլ, Շուշիում ե՞րբ ես մասնակցելու պատարագի: Իսկ Դադիվանքու՞մ: Իսկ Ամարասու՞մ: Գանձասարում կոնկրետ օր ունե՞ս ֆիքսած:

Ի դեպ, Աստված ըստ քեզ ո՞նց է վերաբերվում ուժայիններիդ խիտ ներկայությանը եկեղեցիներում:

Դեկտեմբերի 7-ը քաղաքական «պատարագի» վերածող անհիշողություն, անինքնասեր զանգված, մանդատի համար «ինքնասպաններ», 7 տարում 1 քառակուսի մետր բնակելի տարածք Գյումրիում չկառուցածին, Աջապահյան Միքայելին կալանավորածին, Գյումրին 2018-ից քաղաքական ավանտյուրաների մեջ մտցրածին աղ ու հացով դիմավորելուց հետո տարեք քյալլա ուտելու: Գլուխ ուտելը իրա սիրած գործն է»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում