Արշակ Սրբազանը 2 ամսով կալանավորվեց
05/12/2025 11:57
Կարդացեք նաև
Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնել է, որ դատարանը բավարարել է քննիչի միջնորդությունը և Արշակ սրբազանի նկատմամբ կիրառել է երկամսյա կալանք։ «Դատարանը (Մասիս Մելքոնյան) բավարարեց քննիչի միջնորդությունը եւ Արշակ Սրբազանի նկատմամբ կիրառեց երկամսյա կալանք: Կա՞ր մեկը, որ սա չգիտեր դեռ երեկ»,-գրել է Բաբայանը։
Հիշեցնենք, որ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին մեղադրում են 2018-ին Ամենայն Հայոց կաթողիկոսի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով նրա պայուսակում թմրամիջոց դնելու մեջ: Խոսքը «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիայի մասին է:
Հետևեք մեզ նաև Telegram-ում