ԵՄ հանձնակատարին մտահոգել է Թուրքիայի արդարադատության համակարգը

ԵՄ հանձնակատարին մտահոգել է Թուրքիայի արդարադատության համակարգը

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը հայտնել է իր խոր մտահոգությունը Թուրքիայում «Մեծ կաշառք» գործից հետո արդարադատության համակարգի անկախության և անաչառության, ինչպես նաև ուժերի տարանջատման սկզբունքի խախտման կապակցությամբ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական Today’s Zaman պարբերականը, այս մասին Հանը խոսել է Թուրքիա-ԵՄ համատեղ խորհրդարանական հանձնաժողովների 75-րդ հանդիպման ժամանակ: Բրյուսելում կայացած հանդիպմանը ներկա է եղել նաև ԵՄ հարցերով թուրք նախարար Վոլքան Բոզքըրը:

«Մենք ցավում ենք այն խիստ մոտացման կապակցությամբ, որը դրսևորվեց խոսքի ազատության նկատմամբ` ներառյալ սոցիալական մեդիայի և հավաքներ անցկացնելու իրավունքների արգելքները»,- իր խոսքում նշել է ԵՄ հանձնակատարը: Նա խոսել է նաև ԵՄ-Թուրքիա հարաբերությունների մասին` ընդգծելով,, որ կառույցը շարունակում է քաջալերել պաշտոնական Անկարային մշակել արտաքին քաղաքականություն, որը կհամակարգվի ԵՄ-ի հետ և կլինի կառույցի քաղաքականությանն ու դիրքերին համահունչ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում