Հանրությանն անհրաժեշտ է լուրջ կոնսոլիդացիա․ Մելիք-Շահնազարյան

Հանրությանն անհրաժեշտ է լուրջ կոնսոլիդացիա․ Մելիք-Շահնազարյան

Լրագրողների հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ մեր հանրությանն անհրաժեշտ է լուրջ կոնսոլիդացիա։

Նրա դիտարկմամբ՝ հատվածական պայքարը դատապարտված է անհաջողության. «Սկզբում ձերբակալում են Սամվել Կարապետյանին, այդ ընթացքում որևէ մեկը բան չի անում, հաջորդը ձերբակալում են մեկ այլ գործչւի։ Ամեն ինչ սկսվեց Բագրատ սրբազանի և 18 արդարների ձերբակալություններից ու կալանավորումներից»։

Ըստ քաղաքագետի՝ քաղաքական ուժերը տեղից ընդամենը դատապարտող հայտարարություններ էին անում և սպասում իրենց հերթին. «Հիմա հասել ենք նրան, որ հերթը եկեղեցունն է։ Ես չգիտեմ, թե եկեղեցուց այն կողմ ով է լինելու; Կամաց-կամաց ձերբակալություններով փորձելու են լուծել իրենց առաջ դրված 2026 թվականի իշխանազավթման խնդիրը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում