ԵՄ հովանավորչությամբ Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ․ Առաքելյան
Կարդացեք նաև
ԵՄ պատվիրակության շենքի դիմաց իրականացվող ակցիայի ընթացքում «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը, նշել է․ «ԵՄ կառույցների լռությամբ և հովանավորչությամբ այսօր Հայաստանում տեղի են ունենում քաղաքական հետապնդումներ։ Լռեցնում են ընդդիմադիր գործիչներին»։
Նա նշել է, որ շատ քիչ ակնկալիք ունի, որ ԵՄ պատվիրակությունից կարձագանքնեն ԵՄ դեսպանին ուղղված իր հրապարակային նամակին։
«Իմ նամակը եղել է զուտ պատմության համար, որ ֆիքսվի, թե ինչ է կատարվել, ու իրենք ինչպիսի լռությամբ են այդ ամենը հանդուրժել։ Եթե մենք ասում ենք, որ ԵՄ-ն պայքարում է ազատ խոսքի, ժողովրդավարական արժեքների համար, բա Հայաստանում իրենք չե՞ն տեսնում, թե ինչ է կատարվում, չե՞ն տեսնում, թե Փաշինյանի իշխանությունն ինչ բացահայտ տրանսֆորմացիա է ունենում, արդեն ոչնչից չեն վախենում, ոչ մի արժեք, ոչ մի սրբություն չունեն ու շարունակում են իրենց գործը, կարծես հենց այդպես էլ պետք է լիներ, ո՞վ է ասել, որ իրենք բռնապետ են, մարդու իրավունքներ են ոտնահարում»,-ասել է Լ. Առաքելյանը։
Հիշեցնենք, որ Սամսոնյանի կինն ավելի վաղ հրապարակային կերպով երկու նամակ է հասցեագրել Հայաստանում ԱՄՆ ու ԵՄ դեսպաններին։ Այսօր նա եկել է ԵՄ պատվիրակության շենքի դիմաց նամակն առձեռն հանձնելու։
«Ես շարունակելու եմ խոսել, քանի որ տեսնում ենք, որ լռությունն ընկալվում է որպես համակերպվելու ցուցիչ։ Ես կոչ եմ արել նաև մյուս հետապնդվողների ընտանիքներին, որ նրանք էլ խոսեն, որ մարդիկ իմանան, թե ինչ ծիծաղելի գործերով են մարդիկ լռեցվում, հայտնվում բանտերում»,-ասել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում