Ադրբեջանի պետական դրոշները աղբի մեքենայով են տեղափոխում (տեսանյութ)

Բաքվի քաղաքային իշխանությունները հրահանգել են քաղաքային լույսերի սյուներից հավաքել Ադրբեջանի պետական դրոշները, որոնք կախվել էին դրոշի օրվա կապակցությամբ:

Սակայն անցորդներին զայրացրել է այն հանգամանքը, որ աշխատակիցները դրոշները հավաքել էին տրակտորի օգնությամբ: Խնդիրը ոչ թե մեքենայի մակնիշն է, այլ այն հանգամանքը, որ այդ տրակտորով սովորաբար աղբ են հավաքում:

Քաղաքացիներն անընդւոնելի են համարում  պետական սիմվոլն ու աղբը նույն մեքենայով փոխադրելու հանգամանքը:

Ի պատասխան բողոքների, աշխատակիցները նշել են, որ դրոշները հավաքելու համար իրենց հատուկ  մեքենա չեն տրամադրել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում