Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի․ Դանիելյան
Կարդացեք նաև
ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նշել է, որ Միքայել Սրբազանն անհապաղ վիրահատության կարիք ունի։
«Պետք է այս հարցը օր առաջ լուծվի, սրբազանին պետք է հնարավորություն ընձեռվի իր բժշկի անմիջական հսկողությամբ վիրահատություն կատարել»,-ասել է Դանիելյանը։
Նա տեղեկացրել է, որ մեկ տարվա ընթացքում ՔԿՀ-ներում 23 մահվան դեպք է արձանագրվել։ «Սա սարսափելի ցուցանիշ է։ Մենք պետք է պատշաճ քննություն անցկացնենք, խնդիրները տարաբնույթ են, մենք պիտի սկսենք այդ խնդիրների հետ կապված առարկայական քննություն։ ՔԿՀ-ները գերծանրաբեռնված են։ Դա նաև կապված է քաղաքական հայացքների պատճառով հետապնդումներին հետ։
Այս տխուր վիճակագրությունը մեզ սթափության կոչ է անում, մենք պետք է այնպես պետք է անենք, որ 23-ը չդառնա 24։ Աստված մի արասցե՝ այդ 24-րդ կարող է դառնալ սրբազանը։ Ես այս հարցով պահանջատեր եմ լինելու և այդ պահանջը պետք է անհապաղ բավարարվի»,-նշել է պատգամավորը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում