Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով

Միջազգային կառույցներ, ո՞ւր եք, ինչո՞ւ չեք դատապարտում Միհրան Հակոբյանի վրա հարձակումը․ Շարմազանով

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ժողովրդավարական երկրներում իշխանությունը պետք է բոլոր ռեսուրսները դներ բացահայտելու ընդդիմադիր գործչի վրա հարձակվողների ինքնությունն ու խիստ իրավական պատժի ենթարկեր նրանց։

Միհրան Հակոբյանի պարագայում իշխանություններից նման բան սպասելն անշնորհակալ գործ է։

Միջազգային կառույցներ ու դեսպանատների ներկայացուցիչներ, ու՞ր եք, ինչու՞ չեք դատապարտում այս բարբարոսական հարձակումը Միհրան Հակոբյանի նկատմամբ։

Սա հերթական հարձակումն է ընդդիմադիրների վրա «ժողովրդավարական բաստիոն» նիկոլական Հայաստանում։

Սա դատապարտելի ու զզվելի ակտ է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում