Կարծում եմ՝ այս ամենը կապված է Հակոբյանի քաղաքական, հրապարակախոսական գործունեության հետ․ Գալստյան

Կարծում եմ՝ այս ամենը կապված է Հակոբյանի քաղաքական, հրապարակախոսական գործունեության հետ․ Գալստյան

Լրագրողների հետ զրույցում ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի առողջական վիճակի մասին  քաղաքագետ, 24news-ի գլխավոր խմբագիր Նարեկ Գալստյանը նշել է․ «Ունի միջին ծանրության վնասվածքներ, կոտրվածք։ Մնացած վնասվածքների մասին բժիշկներն ավելի մանրամասն կասեն։ Կարծում եմ՝ կհոսպիտալացվի, առնվազն այսօր կմնա հիվանդանոցում»։

Նա ընդգծել է, որ Միհրանը պինդ տղա է, թե ֆիզիկապես, թե հոգեպես նման երևույնթերն իր վրա չեն ունենա այն ազդեցությունը, ինչ ցանկացել են այս ամենը կազմակերպողները։

«Ես կարծում եմ, որ ինքը մեր ժամանակակից լավագույն հրապարակախոսներից մեկն է, համեմելով այսօրվա մեր իրավիճակը պատմական հղումներով, գնահատականներով, կարողանում է շատ համպարփակ պատկեր ներկայացնել Հայաստանում տեղի ունեցող սարսափելի իրադարձություններին։ Ես կարծում եմ՝ այս ամենը կապված է ուղիղ նրա քաղաքական, հասարակական, հրապարակախոսական գործունեության հետ»,-ասել է Ն. Գալստյանը։

Քաղաքագետն ասել է՝ հույս չունի, որ դեպքը կբացահայտվի, հաշվի առնելով նմանատիպ դեպքերի չբացահայտված մնալու պրակտիկան։ Գալստյանը հիշեցրեց, որ 2021-ին նույն Մ. Հակոբյանի տան դիմաց կայանված մեքենայի վրա մարտական նռնակ էին նետել, և երջանիկ պատահականությամբ էր, որ այդս պահին նրա ընտանիքի անդամներից կամ հարևաններից որևէ մեկը դրսում չի եղել։

«Մեքենան ամբողջությամբ վնասվել էր։ Նրանք ընտանիքով պատրաստվում են 1-2 րոպից տանից դուրս գալ։ Երջանիկ նախախնամության արդյունքում է, որ նրանք անվնաս էին մնացել։ Անցել է գրեթե 5 տարի, և այդ դեպքը չի բացահայտվել։ Առանձնապես մեծ հույս չունեմ, որ սա կբացահայտվի»,-ասել է Գալստյանը։

Նա վստահություն է հայտնել, որ նախորդող օրերին ինչ-որ անձինք հետևել են Մ. Հակոբյանին։ Նա այդ պահին եղել է «Դալմա Մոլ»-ի հարևանությամբ գործող կլինիկաներից մեկի մոտ, որտեղից իր հարազատների մեկի հետ կապված բժշկական թղթեր պետք է վերցներ։

«Տրամաբանությունը հուշում է, որ նրան հետևել են, նա չի եղել իր գրասենյակի մոտ, սիրելի սրճարանում, եղել է մի վայրում, որտեղ կարող էր լինել իր կյանքում 1 կամ 2 անգամ։ Ինչքանով հասցրեցի խոսել Միհրանի հետ, եղել են դիմակներով, դեմքերը փակած, փորձել են գետին գցել, բայց քանի որ նա ֆիզիկապես պատրաստված տղամարդ է, չի ստացվել իրենց մոտ»,-ասել է Ն. Գալստյանը՝ նշելով, որ շատ մանրամասների չի տիրապետում։

Նա նաև հավելել է, որ տեսել է, թե ինչպես են  Հակոբյանին այցելել ոստիկաններ ու քննիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում