Կոտրված քթով ու ծեծված վիճակում Միհրանը պիտի զանգեր, ասեր՝ խնդրում եմ վարույթ հարուցեք, քիթս ջարդե՞լ են․ Սարգսյան

Կոտրված քթով ու ծեծված վիճակում Միհրանը պիտի զանգեր, ասեր՝ խնդրում եմ վարույթ հարուցեք, քիթս ջարդե՞լ են․ Սարգսյան

Պատմաբան Վահե Սարգսյանը գրում է․ Միհրան Հոկբյանի հանդեպ տեղի ունեցածի մանրամասներին ծանոթ չեմ, չեմ կարող ասել նաև, թե այս դեպքը 21 թ․ նրա հետ տեղի ունեցածի շարունակությու՞նն է, թե՞ նոր բան է․ հետևում ենք փաստաբանների հայտարարություններին։

Մի բան ակհայտ է, սակայն, Միհրանը ո՛չ Դալմայի մոտ ժամադրված էր ինչ-որ մեկի հետ հաշիվ պարզելու, ո՛չ էլ իր անցյալով ու ներկայով փողոցային ռազբորկաների սիրահար է։ Արևածաղիկ վաճառող տատիկին էլ է պարզ, որ նրա վրա օրը ցերեկով մարդաշատ վայրում դիմակավորված հարձակումը կապված է թուրքական ազդեցության իշխանության հասցեին նրա քաղաքական սուր ու հասցեական դիրքորոշումների հետ։

Միայն այն աբսուրդը, որ Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու մասով քննչական կոմիտեում վարույթ չի նախաձեռնվել, արդեն իսկ շատ բանի մասին է խոսում։ Ասում են՝ հաղորդում չենք ստացել։ Ասենք՝ կոտրված քթով ու ծեծված վիճակում Միհրանը պիտի զանգեր, ասեր՝ ալո, խնդրում եմ վարույթ հարուցեք, քիթս ջարդե՞լ են։

Հ․գ․ Իսկ կարող է՞ Միհրանը հիվանդանոցից դուրս գրվելուց հետո մի հատ շնորհակալագիր ուղարկի քննչականին, որ ինքը չի ձերբակալվել․․․ ծեծվելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում