Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է Միհրանի հանրային խոսքի հետ․ Աբրահամյան
08/12/2025 22:04
Կարդացեք նաև
ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․ «Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել: Վերջինս միջին ծանրության մարմնական վնասվածք ունի:
Միհրանը որևէ մեկի հետ անձնական, կենցաղային խնդիր, թշնամություն չի ունեցել: Ակնհայտորեն տեղի ունեցած վայրագությունը կապված է իր հանրային խոսքի, հնչեցված քաղաքական գնահատականների հետ, որին ի պատասխան խուժանապետությանը հարիր գործիքակազմ է աշխատել:
Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են, որի պարագայում հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում»: