Արաղչին Մոսկվայում չի հանդիպի Պուտինի հետ․ Պեսկով

Արաղչին Մոսկվայում չի հանդիպի Պուտինի հետ․ Պեսկով

ТАСС-ի փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին շուտով կայցելի Ռուսաստան և Բելառուս, սակայն նրա Մոսկվա այցի ընթացքում հանդիպում չի նախատեսվում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այս շաբաթ նման ծրագրեր և հնարավորություն չկան», – նշել է նա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 7-ին հայտարարվեց, որ Աբբաս Արաղչին նախատեսում է հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Մինսկ՝ ընթացիկ խորհրդակցությունների շրջանակներում, որտեղ նա մտադիր է բանակցություններ վարել Ռուսաստանի և Բելառուսի իշխանությունների հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում