Գուրգեն Մարգարյանին կացնահարած Սաֆարովին Ադրբեջանում գնդապետի կոչում է շնորհվել
09/12/2025 15:13
Կարդացեք նաև
Ինչպես հաղորդում են մի շարք ադրբեջանական լրատվամիջոցներ՝ սեփական աղբյուրները վկայակոչելով, հայ սպա Գուրգեն Մարգարյանի՝ 2004 թվականին Բուդապեշտում տեղի ունեցած սպանության հեղինակ Ռամիլ Սաֆարովին ադրբեջանական բանակի գնդապետի կոչում է շնորհվել։
Аzerbaycan 24 կայքի տեղեկություններով` Սաֆարովին դեռ 2017 թվականին էր փոխգնդապետի կոչում շնորհվել։
Հիշեցնենք, որ Գուրգեն Մարգարյանի սպանության համար Ռամիլ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից 2006 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման։ Հունգարական կողմը նրան Բաքվին էր փոխանցել 2012 թվականի սեպտեմբերին։ Բաքու ժամանելուց անմիջապես հետո Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել Սաֆարովին։ Նա կրկին անցել էր զինվորական ծառայության։
Հետևեք մեզ նաև Telegram-ում