Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ․ Ալիև
09/12/2025 19:03
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 9-ին Բրատիսլավայում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպում է ունեցել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի հետ։ Ըստ ԱՊԱ-ի, զրույցի ընթացքում գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Սլովակիայի միջև ռազմավարական գործընկերության զարգացման վերաբերյալ։
Ֆիցոն շնորհավորել է Ալիևին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջխաղացման գործում ձեռք բերված հաջողությունների կապակցությամբ։
Իր հերթին, Ալիևը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների համար և ընդգծել, որ Ադրբեջանը կշարունակի ջանքերը տարածաշրջանում խաղաղություն ապահովելու ուղղությամբ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում