ՌԴ-ն մտադիր է նպաստել ՀԱՊԿ-ի ներուժի և հեղինակության ամրապնդմանը. Լավրով
10/12/2025 13:30
Կարդացեք նաև
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Դաշնության խորհրդում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է, որ Ռուսաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հաջորդ տարի նախագահության ընթացքում կնպաստի կազմակերպության ներուժի և միջազգային ասպարեզում դիրքերի ամրապնդմանը։
«Հաջորդ տարի Ռուսաստանը կնախագահի ՀԱՊԿ-ում: Մենք հանձնառու ենք մեր դաշնակիցների հետ սերտ համագործակցությանը՝ այս կազմակերպության ներուժի և միջազգային դիրքի ամրապնդման շահերից ելնելով՝ որը տարածաշրջանային կայունությունը պահպանելու հուսալի մեխանիզմ է», – նշել է Լավրովը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում