Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է կատարվել․ Բաբայան

Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է կատարվել․ Բաբայան

ArmeniaSputnik–ի հետ զրույցում Արշակ արքեպիսկոպոսի փաստաբան Արսեն Բաբայանը նշել է, որ Արշակ սրբազանի քեռու և քեռու դստեր բնակարաններում խուզարկություն է արվել։

«Ես նման տեղեկություն ունեմ։ Երկու բնակարանից էլ առգրավել են բոլոր հեռախոսներն ու համակարգիչները, ինչքան եղել է՝ տարել են։ Ընդ որում` երկու բնակարանում այդ խուզարկությունների արձանագրությունների պատճենները չեն տրվել, իսկ մեկում նույնիսկ խուզարկության որոշումը չի եղել»,- ասել է Բաբայանը։

Բաբայանը նաև հավելել է, որ քրեական վարույթը, որի շրջանակներում խուզարկություններ են իրականացվել, վերաբերում է Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունը։ Ընդ որում, խուզարկություններն իրականացվել են՝ առանց փաստաբանի մասնակցության, փաստաբանը հայտնել է, որ իր տեղեկություններով՝ իրավապահները ներխուժել են և անգամ թույլ չեն տվել փաստաբանների զանգել։

Բացի այդ, ինչպես պարզվել է,  երկու բնակարանում այդ խուզարկությունների արձանագրությունների պատճենները չեն տրվել, իսկ մեկում նույնիսկ խուզարկության որոշումը չի եղել։

Հետևեք մեզ նաև Telegram-ում