Բաքվում պահվող հայ գերիների ազատության պահանջով ակցիա ԵՄ գրասենյակի առջև
Կարդացեք նաև
«Ազատություն քաղբանտարկյալներին, Բաքվում պահվող հայ գերիներին» կոչերով ՀՀԿ ուսանողական կառույցի ներկայացուցիչները և քաղաքական մի շարք գործիչներ բողոքի ակցիա են իրականացրել ԵՄ գրասենյակի մոտ։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ԵՄ-ի և տարբեր այլ միջազգային կառույցների կողմից ՀՀ-ում արձանագրված քաղաքական աննախադեպ հետապնդումների նկատմամբ ուշադրությունը կամ կտրուկ նվազել է, կամ պարզապես չկա։«Մեր նվազագույն անելիքը այս խնդիրները օրակարգում պահելն է»,- ասել է նա։
Արցախի պատգամավոր Մետաքսե Հակոբյանը հայտարարել է, որ ԵՄ-ն չի կարող փակ աչքերով հետևել հայերի նկատմամբ իրականացվող բռնություններին՝ Բաքվում և Հայաստանում։ «Այս հանցագործ քաղաքականության հանդեպ ԵՄ լուռ համբերատարությունն այլևս դարձել է անընդունելի։ ԵՄ-ի «մտահոգությունը» այլևս ոչինչ չի փոխում իրականության մեջ, պահանջում ենք իրական ճնշում»,- ասել նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում