Փաշինյանը վախենում է Վահե Ղազարյանի և Արմեն Աբազյանի ճամբարափոխ լինելուց. «Հրապարակ»
Կարդացեք նաև
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Ընտրություններից առաջ Նիկոլ Փաշինյանը «լայթս» հարաբերություններ է ձեւավորում նույնիսկ իր նախկին թիմակիցների հետ, որոնցից ժամանակին ազատվել է։ Հավանաբար, չի ուզում ընտրություններից առաջ մեծացնել թշնամիների բանակը, հակառակը՝ փորձում է սիրաշահել, հետ բերել, նոր պաշտոնի առաջարկներով գայթակղել եւ օգտագործել։
ՔՊ-ից պատմեցին, որ նախկին ոստիկանապետ Վահե Ղազարյանին եւ ԱԱԾ նախկին տնօրեն Արմեն Աբազյանին Փաշինյանն առաջարկել է մարզպետի պաշտոն՝ երկուսն էլ հրաժարվել են: Գուցե այլեւս չեն ուզում աշխատել անհավասարակշիռ, կեսգիշերին հիստերիայի նոպայի պահին մարդկանց աշխատանքից ազատող ղեկավարի հետ: Կամ էլ ավելի լավ առաջարկներ են ակնկալում։
Ի դեպ, մի քանի օր առաջ ՔՊ վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը լուսանկար էր հրապարակել, որտեղ մի խումբ ՔՊ-ականների հետ, սեղանի շուրջ, ներկա էին նաեւ հիշյալ երկու նախկին պաշտոնյան` Վահե Ղազարյանն ու Արմեն Աբազյանը, ինչը եւս նշանակում է, որ նրանց «մոտիկ տարածքում են պահում», փորձում են կառավարել, որ հանկարծ ընդդիմության շարքերը չանցնեն։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:
Հետևեք մեզ նաև Telegram-ում