Կապ տեսնում եմ երեկվա մեր խորհրդակցության հետ․ Արցախի ԱԺ նախագահ
11/12/2025 14:12
Կարդացեք նաև
Արցախի ներկայացուցչությունում քննչական գործողությունները դեռ շարունակվում են: Այս մասին հայտնել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Դանիելյանը՝ խոսելով Արցախի ներկայացուցչությունում իրականացվող քննչական գործողությունների մասին։
«Այո, ես այս ամենի մեջ կապ եմ տեսնում երեկվա մեր խորհրդակցությունների հետ: Ինչ-որ անում ենք այսօր, հաշվի ենք առնում ՀՀ Սահմանադրությունը, օրենքները և մեր գործողությունների մեջ չկան այնպիսի բաներ, որ կարող են հակասահմանադրական լինել»,- ասել է նա։
«ՀՀ-ն մեր հայրենիքն է և բոլոր գործողություններն ի շահ ՀՀ-ի են, Արցախի և ժողովրդի»,- հավելել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում