Gallup International in Armenia-ն նոր հարցումներ է հրապարակել․ ՀՀ-ում կան քաղբանտարկյալներ, եկեղեցու վարկանիշը 77,7 տոկոս է
Կարդացեք նաև
Այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է MPG–Gallup International in Armenia-ի տնօրեն Արամ Նավասարդյանը նշել է, որ հարցված քաղաքացիների 61,1 տոկոսը պնդել է, որ Հայաստանում կան քաղբանտարկյալներ։
Այդ 61,1 տոկոսի մեծ մասը՝ 64,9 տոկոսը, Սամվել Կարապետյանին քաղբանտարկյալ է համարում։ 36,2 տոկոսը քաղբանտարկյալ է համարում Բագրատ սրբազանին, 33 տոկոսը՝ Միքայել սրբազանին։
Gallup-ի իրականացրած հարցումների արդյունքում քաղաքացիների մեծ մասը դեմ է արտահայտվել ՀՀ սահմանադրության փոփոխությանը։ 57,1 տոկոսը նշել է, որ ՀՀ Սահմանադրությունը պետք է մնա անփոփոխ։ Ավելին, հարցվածները պնդել են, որ սահմանադրական փոփոխությունները պայմանավորված են արտաքին թելադրանքով։
Հայ առաքելական եկեղեցիներում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ «պատարագները» հարցվածների մեծ մասը բացասական է գնահատում։
Հարցվածների 50 տոկոսից ավելին բացասական գնահատական է տվել կարգալույծ քահանաների մատուցած «պատարագներին» Փաշինյանի մասնակցությանն ու Կաթողիկոսի անունը զեղչելուն։
Ըստ Gаllup-ի հարցումների՝ քաղաքացիների 88․1 տոկոսը վստահում է Հայոց բանակին, 77․7 տոկոսը դրական է վերաբերում Հայ առաքելական եկեղեցուն։ Բարձր վարկանիշ ունի նաև Սամվել Կարապետյանը՝ հարցվածների 85 տոկոսը դրական է գնահատել նրան ու նրա գործունեությունը։ Հարցվածների 53 տոկոսը դրական է գնահատել նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին։
Հետևեք մեզ նաև Telegram-ում