Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոցը վերացվեց
Կարդացեք նաև
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի խափանման միջոց՝ բացակայելու արգելքը վերացվեց։
«Վերջինիս նկատմամբ որեւէ տեսակի խափանման միջոց ընտդված չէ։ Շնորհակալություն Դատավոր Գարիկ Աբելյանին»,-հայտնել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ Կոչուբաևի նկատմամբ քրեական վարույթ հարուցվեց ֆեյբուքում արած գրառումից հետո։ ԱԱԾ դիմակավորված աշխատակիցները նրան բերման ենթարկեցին, նա ձերբակալվեց, ապա կալանավորվեց։
Ալեքսանյանը բաց նամակով դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին՝ խնդրելով օգտվել բացառիկ լիազորությունից և վերացնել Ալեքսանդր Կոչուբաեւի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը, «քանզի վերջինիս երեխայի ծնվելուց հետո կնոջ առողջական վիճակը կտրուկ վատթարացել է»։
Դատախազը, քննարկելով միջնորդությունը, ինչպես նաև հիմք ընդունելով միջնորդությանը կից Ա. Կոչուբաևի կնոջ վերաբերյալ ներկայացված բժշկական փաստաթղթերը, որոշել էր Ա. Կոչուբաևի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոփոխել և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել բացակայելու արգելքը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում