Պուտինը և Փեզեշքիանը քննարկել են ՌԴ և Իրանի միջև ռազմավարական գործընկերությունը
12/12/2025 14:09
Կարդացեք նաև
Ռուսաստանի և Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Մասուդ Փեզեշքիանը քննարկել են երկկողմ կապերի զարգացումը։ Հանդիպումը տեղի է ունեցել Աշխաբադում անցկացվող «Խաղաղություն և վստահություն» ֆորումի շրջանակում։
Պուտինը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները դրականորեն են զարգանում։ Նրա խոսքով՝ Մոսկվան և Թեհրանը համագործակցում են այնպիսի նախագծերի շուրջ, ինչպիսիք են ատոմակայանի և Հյուսիս-Հարավ տրանսպորտային երթուղու կառուցումը։
Քննարկվում է նաև գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման ոլորտում հնարավոր համագործակցությունը։
Պուտինը հավելել է, նաև Մոսկվան ՄԱԿ-ում սերտորեն համագործակցում է Թեհրանի հետ Իրանի միջուկային ծրագրի շուրջ։
Փեզեշքիանի խոսքով՝ Իրանը հանձնառու է Ռուսաստանի հետ համապարփակ ռազմավարական գործընկերության համաձայնագրի իրականացմանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում