Միհրան Հակոբյանին ծեծի ենթարկելու գործով 4 անձ է ձերբակալվել
12/12/2025 19:48
Կարդացեք նաև
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը հայտում է, որ ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները, իրականացնելով օպերատիվ-հետախուզական ծավալուն միջոցառումներ և համագործակցելով Քննչական կոմիտեի գործընկերների հետ, այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:
Հիշեցնենք, որ աԱվելի վաղ փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 8-ին «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում