Զելենսկիին պատին են դեմ տվել, նա սկսել է շանտաժի ենթարկել Արևմուտքին․ Զախարովա

Զելենսկիին պատին են դեմ տվել, նա սկսել է շանտաժի ենթարկել Արևմուտքին․ Զախարովա

Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան «օգնականներին»։

Դիվանագետը Զելենսկիին անվանել է «պատին դեմ տված»։ Նրա կարծիքով՝ Զելենսկին այս վիճակում է հայտնվել բազմաթիվ պատճառներով, այդ թվում՝ ռազմաճակատում անհաջողության և իր ոչ լեգիտիմ կարգավիճակի։

«Զելենսկին հասկանում է, որ բոլոր պարամետրերով պատին են դեմ տվել։ Եվ նա սկսել է շանտաժի ենթարկել իր արևմտյան կուրատորներին», – ասել է Զախարովան։

Ի դեպ՝ դեկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Զելենսկին պետք է ընտրություններ անցկացնի։ «Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է ունենա այդ ընտրությունը», – նշել է Թրամփը։

Հիշեցնենք, որ Զելենսկու նախագահական ժամկետը պաշտոնապես լրացել է 2024 թվականի մայիսի 20-ին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում