Ճամբարակում բացվել է «Հայրենիք» կուսակցության հերթական գրասենյակը
13/12/2025 15:03
Կարդացեք նաև
Այսօր Ճամբարակում բացվել է «Հայրենիք» կուսակցության հերթական գրասենյակը, որին ներկա է եղել նաև կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։ Ճամբարակում Վանեցյանը ծաղիկներ է խոնարհել հայրենիքի համար զոհված հայորդիների հուշաքարին, որից հետո տեղի է ունեցել գրասենյակի բացման արարողությունը։
Գրասենյակի բացմանը ներկա են եղել նաև տեղի կուսակցական ակտիվը և համայնքի տարբեր ներկայացուցիչներ։ Արդեն գրասենյակում կայացել է հանդիպում, որի ընթացքում ներկաները Արթուր Վանեցյանի հետ քննարկման ժամանակ բարձրացրել են իրենց հուզող խնդիրները։
Հետևեք մեզ նաև Telegram-ում