Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆ

Բանակցություններում զգալի առաջընթաց կա. Ուիթքոֆ

Reuters-ը հայտնում է, որ դեկտեմբերի 14-ին Բեռլինում տեղի ունեցած ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների միջև բանակցությունները տևել են ավելի քան հինգ ժամ։ Բանակցությունները կշարունակվեն դեկտեմբերի 15-ի առավոտյան։

Հանդիպմանը մասնակցել են Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը և Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։ Ներկա էին նաև Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Եվրոպայում դաշնակից ուժերի հրամանատար, ամերիկացի գեներալ Ալեքսուս Գրինկևիչը։Կողմերը քննարկել են 20 կետանոց խաղաղության ծրագրի բովանդակությունը։

Բանակցություններից հետո Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է զգալի առաջընթացի մասին։

«Ներկայացուցիչները մանրամասն քննարկումներ են անցկացրել 20 կետանոց խաղաղության ծրագրի, տնտեսական հարցերի և այլ թեմաների շուրջ։ Նշանակալի առաջընթաց է գրանցվել, և նրանք կրկին կհանդիպեն վաղը առավոտյան», — գրել է նա X սոցիալական ցանցում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Կրեմլում բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում