Միքայել Սրբազանը ԲԿ կտեղափոխվի վաղը
15/12/2025 12:34
Կարդացեք նաև
Միքայել սրբազանի պաշտպանական խումբը հայտնել է, որ Սրբազանի հիվանդանոց տեղափոխվելու հարցը կլուծվի դատական նիստից հետո։
Պաշտպանական թիմը նշել է, որ Միքայել սրբազանը մասնակցելու է դատական նիստին, որը տեղի կունենա այսօր ժամը 15:30-ին Վերաքննիչ քրեական դատարանում։
Ըստ պաշտպանական թիմի անդամ Մարինե Ֆարմանյանի՝ նիստի ընթացքում քննարկվելու է և պաշտպանության կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ դատավճռի դեմ արդարացման հիմքով, և դատախազության բողոքը՝ Սրբազանի դեմ պատիժը խստացնելու վերաբերյալ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում