Ջորջ Սորոսը կժամանի Վրաստան

Ջորջ Սորոսը կժամանի Վրաստան

Ամերիկացի ֆինանսիստ   «Բաց հասարակություն» ֆոնդերի հիմնադիր Ջորջ Սորոսը երկօրյա այցով կժամանի Վրաստան: Նա հանրապետություն կայցելի հիմնադրամի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ և կմասնակցի հոբելյանական միջոցառումներին:

Առաջին նման միջոցառումը՝ մեդիախորհրդաժողովը, սեպտեմբերին տեղի Է ունեցել Բաթումում:

Նոյեմբերին հոբելյանական միջոցառումները շարունակվում են, դրանց ընթացքում հիմնադրամն ամփոփում Է տարբեր ոլորտներում կատարված աշխատանքի արդյունքները: Միջոցառումների եզրափակիչ շաբաթին մասնակցելու համար հրավիրվել են Ջորջ Սորոսը և  օտարերկրյա այլ հյուրեր, հաղորդել Է «Գրուզիա Online»-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում