Դավիթ Համբարձումյանի պատժաչափը մեկ նպատակ ունի՝ համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել․ փաստաբան

Դավիթ Համբարձումյանի պատժաչափը մեկ նպատակ ունի՝ համաներման ակտից օգտվելն անհնարին դարձնել․ փաստաբան

Մասիսի կալանավորված համայնքապետ Դավիթ Համբարձումյանի պաշտպանը հաղորդագրությամբ է հանդես եկել․

«Դատավոր Ժ. Չիչոյանի «արդարադատությունների» շարքից ԹԱՐՄ դատական ակտ …

Օրեր առաջ՝ 03.12.2025թ. թիվ ԵԴ1/1615/01/24 գործով կայացրել է դատավճիռ, որի համաձայն՝ կես կգ-ից ավել, այն ՝ 570,81 գրամ «մեթամֆետամին» իրացնելու մեջ մեղադրվող անձի նկատմամբ նշանակել է պատիժ 6 տարի 6 ամիս ժամկետով այն դեպքում, երբ ՔՕ 393-րդ հոդվածի 3-րդ մասը նախատեսում է 6-12 տարի ժամկետով ազատազրկում։

Նույն դատավորը որևէ հանցանք չգործած Դավիթ Համբարձումյանի նկատմամբ նշանակեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկում այն դեպքում, երբ տվյալ հանցակազմի մինիմալ շեմը սկսվում էր 4-ից (2003թ ՔՕ 258-րդ հոդվածի 4-րդ մաս՝ 4-7 տարի ազատազրկում):

Բացատրության կարիք չունի այն, որ Դ. Համբարձումյանի նկատմամբ այդչափ պատիժ նշանակելը հետապնդում էր մեկ նպատակ. համաներման ակտից օգտվելու անհնարինություն և ազատազրկում (հիշեցնեմ, որ մինչև 6 տարվա պատժի դեպքում կիրառելի կլիներ համաներման մասին օրենքը) !!

Վերոգրյալի պայմաններում, հետաքրքիր է, դատավոր Չիչոյանն ինչպե՞ս է ինքն իրեն համոզում, որ հավատարիմ է մնացել իր կողմից տրված երդմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում