Սա գումարի տեսքով ներգործություն է ներպետական խնդիրներին. Մամիջանյան

Սա գումարի տեսքով ներգործություն է ներպետական խնդիրներին. Մամիջանյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասի հայտարարությունը՝ Հայաստանին օգնություն տրամադրելու մասին, ասել է․ «Սա ուղիղ  ներգործություն է ներպետական գործերին։ Եթե իրենք արտաքին  ազդեցություն ասելով նկատի ունեն, որ Հայաստանի ընտրությունները կազմակերպում է  մի մարդ, ով  ցանկալի է Ադրբեջանի, Թուրքիայի համար, նկատի ունեմ Փաշինյանին, ապա այո, այդ տրամաբանության մեջ առկա է Հայաստանում արտաքին  ներգործություն»։

Նա հիշեցրել է, որ երկար տարիներ խոսում է ԵՄ-ից եկող ահռելի ֆինանսավորման մասին, բայց դեռ խոստումների մակարդակով, քանի որ չի հրապարակվել, թե ուր են գնացել այդ միլիոնները, բայց «չարամիտ ազդեցության դեմ պայքարելու» համար նախատեսված 15 միլիոնը շատ արագ կգա, քանի որ դա Նիկոլ Փաշինյանի իշխանությունը  պահպանելու համար անհրաժեշտ գումար է։

«Այդ օգնությունը երկու կարևորագույն բաղադրիչ ունի՝ գումարի տեսքով  ներգործություն է ներպետական խնդիրներին, ընտրական գործընթացներին, երկորրդ՝ այս որոշումն ակնհայտ է դարձնում, որ  Փաշինյանի հետագա բոլոր բռնաճնշումներն ընտրություններին ընդառաջ փաթեթավորվելու են որպես օտարերերկյա միջմատության դեմ պայքար»,- ասել է Մամիջանյանը։

Նա նշել է, որ չգիտի, թե որն է ԵՄ նպատակը, բայց Փաշինյանի նպատակը մեկն է՝  վերընտրվել ցանկացած գնով՝ հող հանձնելու, Հայաստանի շահերից հրաժարվելու, գերիներին չբերելու կամ  գերիներ բերելու հարցը թողնելու ընտրություններից առաջ,  որպեսզի հերթական անգամ օգտագործի ընտրական PR, ինչպես դա արել էր 2021-ից ընտրություններից առաջ։

Ինչ վերաբերում է Արարատ Միրզոյանի՝ ԵՄ գործընկերների հրավերով ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափի շրջանակներում անցկացվող հանդիպմանը մասնակցելուն՝ Մամիջանյանն ասել է. «Հայտարարվում էր, որ Արարատ Միրզոյանը գնում է մասնակցելու ԵՄ արտաքին գործերի նախարարների հավաքին։ Քիչ էր մնում ջուր շփեին հետևից: Վերջում պարզվեց, որ ինքը մասնակցում է ընդամենը ոչ պաշտոնական նախաճաշի»:

Մամիջանյանն ընդգծել է, որ դրանից մեկ շաբաթ առաջ հերթական խաբեությունն էր տեղի ունենում. «Անդադար ասում էին, որ ստրատեգիական, ռազմավարական գործընկերություն ենք կնքում և այլն, փաստաթուղթը հրապարակվեց, պարզվեց, որ դա ռազմավարական գործընկերություն չէր, դա ընդամենը ռազմավարական օրակարգ էր, սովորական գործընկերության ռազմավարական օրակարգ, այսինքն՝ ավելի պարզ լեզվով ասեմ, ոչ թե շատ կարևոր հարաբերությունների թուղթ, այլ հարաբերությունների կարևոր թուղթ: Փաշինյանի ոճի մեջ է նմանօրինակ խայտառակ մանիպուլյացիաները և ստերը։ Սա ուղղակի ծիծաղելի է»,-ասել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում