ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը հնարավոր է հանդիպեն Մայամիում․ Axios

ԱՄՆ-ի և Ուկրաինայի աշխատանքային խմբերը հնարավոր է հանդիպեն Մայամիում․ Axios

Axios-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող ամերիկյան և ուկրաինական կողմերի աշխատանքային խմբերը կարող են հանդիպել այս շաբաթվա վերջին Մայամիում՝ քննարկելու այն մանրամասն տեխնիկական հարցերը, որոնք մնացել էին երկու երկրների պատվիրակությունների միջև Բեռլինում կայացած երկօրյա բանակցություններից հետո:

«Բանակցությունները, հավանաբար, կկայանան այս հանգստյան օրերին, հնարավոր է, Մայամիում՝ աշխատանքային խմբերի, զինվորականների մասնակցությամբ՝ քարտեզների վերանայմամբ», – հայտնել է ամերիկացի պաշտոնյան։

Axios-ի զրուցակցի կարծիքով՝ ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև խնդրահարույց տեսակետների 90%-ը կարգավորվել է, սակայն հարկավոր է քննարկել մի քանի չլուծված տեխնիկական հարցեր։

Դեկտեմբերի 15-ին Sky News հետուստաալիքը, հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց, հաղորդել է, թե Վաշինգտոնում սպասում են, որ Կիևը պետք է վերջնական որոշում կկայացնի տարածքների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Վլոդիմիր Զելենսկին և ԱՄՆ-ի նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը դեկտեմբերի 14-ին և 15-ին Գերմանիայում ուկրաինական հակամարտության շուրջ բանակցությունների երկու փուլ են անցկացրել։ Զելենսկիից և Ուիթքոֆից բացի, բանակցություններին մասնակցել են նաև ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, և եվրոպացի պաշտոնատար անձինք։

Ի դեպ՝ այս առիթով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Մոսկվան Վաշինգտոնի հետ չի քննարկում Բեռլինի բանակցությունների ընթացքը, բայց ակնկալում է, որ ամերիկյան կողմը Կրեմլին կհայտնի դրանց արդյունքների մասին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում