Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի

Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի

Արագածոտնի թեմը հայտարարություն է տարածել․ «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, տեղեկացնում ենք ամենքիդ՝ դեկտեմբերի 18-ին, ժամը 19:00-ին, Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն և միասնական աղոթք:

Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը՝ աղոթելու Թեմակալ Առաջնորդ, մեր սիրելի հոգևոր ծնող՝ Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող մյուս հոգևորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար:

Արագածոտնի Թեմ

Հասցեն՝ Արագածոտնի մարզ, գ. Բյուրական»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում