Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ Աբրահամյան

Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է․ Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրել է․ «Ադրբեջանի ու Թուրքիայի նպատակը ՀՀ-ի հաշվին իրենց դերակատարության բարձրացումն է, որի ճանապարհն անցնում է Հայաստանով և Հայաստանի հաշվին:

Այդ նպատակներում ՀՀ-ն զուտ ծառայություններ մատուցողի և թուրք-ադրբեջանական շահեր ապահովողի կարգավիճակ ունի և դրանով է պայմանավարված, որ տարբեր հարցերում ականներ են շարվել/շարվում` սահմանների «ճշգրտումից» մինչև ռազմական հնարավորությունների էական մեծացում:

Սակայն այս պրոցեսի հիմնական հովանավորներն այն երկրներն են, ովքեր ՌԴ-ին, որոշակի դեպքերում` Չինաստանին, զսպելու համար Հայաստանը վերածում են զրոյական գործոնով պետության»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում