Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր անվտանգության համար․ ֆոն դեր Լայեն
Կարդացեք նաև
Դեկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպան պետք է պատասխանատու լինի իր սեփական անվտանգության համար։
«Սա այլևս այլընտրանք չէ։ Սա պարտադիր է», – ասել է նա։
Reuters-ի փոխանցմամբ՝ նա ընդգծել է, որ Եվրոպան «չի կարող թույլ տալ, որ ուրիշները որոշեն իր աշխարհայացքը»՝ հավելելով, որ չնայած ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարությունը մատնանշում է համաշխարհային ՀՆԱ-ում Եվրոպայի բաժնի նվազման միտումը՝ Միացյալ Նահանգները գտնվում է «նույն ճանապարհին»։
Նա շեշտել է Եվրոպայի կողմից իր դիրքերը համաշխարհային ասպարեզում ամրապնդելու անհրաժեշտությունը։
Խոսելով Ուկրաինայի մասին՝ Լայենը շեշտել է այդ երկրին օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը։
«Մենք պետք է որոշենք, թե որ ճանապարհն ենք ցանկանում ընտրել, որ ուղին ենք ցանկանում ընտրել։ Բայց մեկ բան շատ պարզ է։ Մենք պետք է որոշում կայացնենք հաջորդ երկու տարիների ընթացքում Ուկրաինային ֆինանսավորելու վերաբերյալ»,- նշել է նա։
Հետևեք մեզ նաև Telegram-ում