Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ազատությունը սահմանափակելու ոչ մի հիմք չկար․ Մելիքյան

Վազգեն Սաղաթելյանի և Նարեկ Սամսոնյանի ազատությունը սահմանափակելու ոչ մի հիմք չկար․ Մելիքյան

Նարեկ Սամսոնյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը նշել է, որ  «Իմնեմնիմի»-ի առաջին գործը, ինչպես նաև այս գործն այն սակավաթիվ գործերից են, որոնք, ցավոք, ստացել են միջազգային արձագանք։

Ըստ փաստաբանի՝ նույնիսկ այս դեպքում, երբ ՀՀ կառավարությունը ԵՄ-ից աջակցություն է ստանում ինչ-որ «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարելու համար, իրենք միջազգային կառույցներից արձագանքներ են ստանում այս գործի վերաբերյալ. «Ի դեպ՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն գործընկերներին, ովքեր իրենց ջանքերի շնորհիվ հասան դրան։ Անցած անգամ էլ հեղինակավոր կառույցներից արձագանքներ ենք ստացել»,-ասել է Մելիքյանը։

Մելիքյանը շեշտել է, որ այս գործում Եվրոպական կոնվենցիայի կետերից կեսից ավելիի խախտումներ կան. «Ակնհայտ էր, որ ոչ մի հիմք չկար անձանց ազատությունը սահմանափակելու համար։ Մենք արդեն ունեցել ենք քրեական վարույթ, որով երկու ամիս կալանավորելուց հետո, տղաների նկատմամբ ընտրվեց այլընտրանքային խափանման միջոց՝ մասնավորապես, վարչական հսկողություն։ Տղաներն ամբողջությամբ կատարել են պայմանները։ Հետևաբար, եթե մենք ունեցել ենք փորձ, որ այս միջոցն արդյունավետ է, ինչու պետք է ամենածայրահեղ խափանման միջոցը կիրառվեր»,-ընդգծել է նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում