Մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնած պետությունները ո՞նց են շարունակելու սրանց ձեռքը սեղմել. Առաքելյան

Մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնած պետությունները ո՞նց են շարունակելու սրանց ձեռքը սեղմել. Առաքելյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, կալանավորված Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը նշել է․ «Երբ Նարեկը որոշեց վարել այս քաղաքական փոդքասթն ու չլռել, մենք գիտեինք, որ կգտնեն տարբերակներ իրենց լռեցնելու համար։ Դրա նախերգանքը եղավ նախորդ կալանավորումը, որպեսզի պատժեն, նեղություն տան, ստիպեն խոսելուց առաջ լավ մտածել»։

Նրա գնահատմամբ, ամենավատն այն է, որ փորձում են Նարեկին ու Վազգենին ներկայացնել խուլիգաներ, փողոցային լեքսիկոնով մարդիկ, որոնք փորձում են վիրավորել մարդկանց։

«Այս իշխանություններին հատուկ է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալ ու դիմացինին ասել՝ հագուստ կեղտոտ է։ Մեղմ օրինակով ասեմ։ Ինչո՞ւ եմ այս անգամ խոսում, քանի որ այս անգամ նրանք հարձակում գործեցին խմբագրության վրա, ազատությունից զրկել Ֆիդանյանին, շատ ճղճիմ, բայց այս իշխանություններին բնորոշ գործելաոճ։ Ուղղակի ուզում եմ հասկանալ, թե ինչքան են սրանք այսպես շարունակելու, իսկ մարդու իրավունքների պաշտպանությունը ստանձնած պետությունները ո՞նց են շարունակելու սրանց ձեռքը սեղմել, համագործակցել, ֆինանսապես աջակցել՝ անունը դնելով հիբրիդային պատերազմում աջակցություն Հայաստանի իշխանություններին»,-ասել է նա։

Լ. Առաքելյանը նշել է, որ «փողի համար մեռած իշխանություններին» փող տալով՝ փորձում են իրենց գործիքը սարքել ՌԴ դեմ։

«Մեր տուն գալով՝ ինձ, երեխաներին չեն վախեցնել, մենք ամեն ինչով աջակցում ենք Նարեկին, Նարեկի հետ ենք։  Երեխաների համար պատիվ է, որ իրենց պապան վախկոտ չէ, ավտորիտար իշխանություններին քննադատելուց չի վախենում»,- նշել է Սամսոնյանի կինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում