Կոչ եմ անում հավատացյալ զավակներին մասնակցել ժամերգությանը․ Տեր Վրթանես

Կոչ եմ անում հավատացյալ զավակներին մասնակցել ժամերգությանը․ Տեր Վրթանես

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սույնով տեղեկացնում եմ, որ 2025 թ. դեկտեմբերի 18-ին՝ ժամը 17։00-ին, Արագածոտնի թեմի հոգևորականների նախաձեռնությամբ Մայր Տաճարում կմատուցվի ժամերգություն, որն ունի բացառապես խաղաղ, աղոթական և եկեղեցական բնույթ։

Ժամերգությունը չի հետապնդում որևէ քաղաքական կամ աշխարհիկ նպատակ և կոչված է ծառայելու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խաղաղությանն ու միաբանությանը, ինչպես նաև Վեհափառ Հայրապետի առողջության, ապահովության և Սուրբ Եկեղեցու բարօրության համար միասնական աղոթքին։

Կոչ եմ անում հավատացյալ զավակներին մասնակցել ժամերգությանը խորին երկյուղածությամբ, զսպվածությամբ և եկեղեցական կարգի խստիվ պահպանմամբ, զերծ մնալով ցանկացած սադրանքից կամ անհամատեղելի վարքագծից։

Աղոթքով և հավատով՝

հանուն Սուրբ Եկեղեցու խաղաղության։

Արագածոտնի թեմի

Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյան»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում