Տասը տիրադավերը հայտարարություն կարդալուց հետո շտապ հեռացան Մայր Աթոռից

Տասը տիրադավերը հայտարարություն կարդալուց հետո շտապ հեռացան Մայր Աթոռից

Մայր Աթոռում այսօրվա հավաքը նախաձեռնած 10 «տիրադավ» եպիսկոպոսները Մայր Աթոռի դիմաց հավաքված հազարավոր հավատացյալներին հայտնել են, թե Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

«Այս պահին մեր առաքելությունը ավարտված է։ Հաջորդ անգամ այստեղ կլինենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարում աղոթելու մեր ժողովրդի, ազգի և հոգևոր դասի զորացման ու պայծառության համար»,-հայտարարել է Վազգեն Միրզախանյանը։

«Մի՛ հրեք, մի՛ հրեք, մի՛ արեք»,- բղավում էին լրագրողները Մայր Աթոռի բակում, երբ վերջիններս ցանկանում էին մեկնաբանություն ստանալ տասը եպիսկոպոսներից, որոնք  ԱԱԾ աշխատակիցների ու  բազմաթիվ ոստիկանների  ուղեկցությամբ փորձում էին մտնել եկեղեցի։

Իրավիճակը գեր լարված էր, մարդիկ բացականչում են ՝ «հուդաներ», իսկ ոստիկանները հղերով, բռնի ուժ կիրառելով ներկաների նկատմամբ փորձում են ճանապարհ բացել տիրադավների համար։

Վեհափառի աջակիցները Մայր Աթոռի բակում շարունակ վանկարկում էին՝ «Վեհափառ, Վեհափառ»։

Լարված իրավիճակում 10 տիրադավները, իրավապահների ուղեկցությամբ, միանգամից հեռացան Մայր Աթոռի բակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում