Տեր Վրթանեսի առողջական վիճակը կայունացել է․ Հովասափյան

Տեր Վրթանեսի առողջական վիճակը կայունացել է․ Հովասափյան
Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է․  «Րոպեներ առաջ Տեր Վրթանես-ի հետ տեսակապով շփվեցի: Մեր ուժեղ Տեր Հայրը ժայռի պես ամուր է, իրեն բնորոշ հումորով է վերաբերվում կատարվածին ու աղոթում է բոլորիս համար:
Տեր Հորն արևշատություն ու առողջություն թող տա ամենակարող Տերը, նա դեռ հայ հոգևոր կյանքում շատ անելիքներ ունի՝ չկասկածեք: Մենք էլ ամուր կանգնած ենք մեր Եկեղեցու, ազգային արժեքների, հոգևորականների ու Վեհափառ Հոր կողքին:
Առողջ եղիր Տեր Հայր ջան:
ՊԻՆԴ ԿԱ՛Ց»:
Հիշեցնենք, որ նախօրեին Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Մայր Աթոռի բակում սրտամկանի ինֆարկտով տեղափոխվել էր Էջմիածնի հիվանդանոց, որտեղ կատարվել էր սրտամկանի ստենտավորում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում