Ինձ, որ տեսավ, առաջին բանը, որ ասաց՝ Վեհափառս ո՞նց է․ երեցկինը մանրամասնում է
19/12/2025 13:37
Կարդացեք նաև
Լրագրողների հետ զրույցում Տեր Վրթանես քահանա Բադալյանի կինը՝ Լիանա Պարոնիկյանը, նշել է․ «Առաջին բանը, երբ տեսավ ինձ, ասաց՝ Վեհափառս ոնց է։ Ասացի՝ փաստորեն այս վիճակում մտածում ես առաջինը Եկեղեցի, հայրենիք, երրորդ տեղում՝ ես։ Ծիծաղեց։ Իր նման մարդիկ եզակի են։ Ընտանիքն էլ է նույն կարգավիճակում, բայց այս պահին նա հայրենիքի կողքին է պետք։
Տեր Վրթանեսի առողջական վիճակից մանրամասներ հայտնելով՝ երեցկինը պատմել է, որ երեկ ընդամենը հինգ րոպեով է տեսել, նա երբեք առողջական վիճակից չի բողոքում, որքան էլ ծայրահեղ վիճակում լինի, նույնն էլ՝ երեկ է։
«Բժշկի հետ խոսել եմ, ասում է՝ ոչինչ, գիշերը համեմատաբար ավելի լավ է եղել։ Դինամիկա չկա, քանի որ երեք օր պետք է սպասենք։ 72 ժամ է, որ կրիտիկական իրավիճակը պետք է անցնի, մեկ օրն անցավ․․․»,- նշել է երեցկինը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում