Ադրբեջանցիները հայկական ՄԻ-24 ուղղաթիռ են խոցել
12/11/2014 16:15
Նմանատիպ
Այսօր ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:
Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է: Հակառակորդը շարունակում է տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից ինտենսիվ կրակ վարել դեպքի վայրի ուղղությամբ:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
Հետևեք մեզ նաև Telegram-ում