Ուկրաինական ճգնաժամի լուծման որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը՝ ոչ թե Վաշինգտոնը. Ռուբիո

Ուկրաինական ճգնաժամի լուծման որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը՝ ոչ թե Վաշինգտոնը. Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Պետդեպարտամենտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները կարծում է, որ ուկրաինական ճգնաժամի լուծման որոշումը կկայացնեն Մոսկվան և Կիևը, այլ ոչ թե Վաշինգտոնը։

«Հակամարտությունները սովորաբար ավարտվում են երկու եղանակով՝ մեկ կողմի կապիտուլյացիայով կամ բանակցային կարգավորմամբ։ Մենք չենք սպասում կապիտուլյացիա կողմերց և ոչ մեկից, ուստի միայն բանակցային կարգավորումն է մեզ հնարավորություն տալիս վերջ դնել հակամարտությանը», – ասել է նա՝ նշելով, որ նման դեպքում «երկու կողմերն էլ ինչ-որ բան շահում են և ինչ-որ բան զիջում»։

«Ի վերջո, որոշումը կկայացնեն Ուկրաինան և Ռուսաստանը, այլ ոչ թե Միացյալ Նահանգները», – ընդգծել է Ռուբիոն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում