Փաշինյանը փորձում էր հագուրդ տալ իր կրքերին․ Հովասափյան

Փաշինյանը փորձում էր հագուրդ տալ իր կրքերին․ Հովասափյան

Քաղաքագետ Արմեն Հովասափյանը գրում է. «Եկեք սառը գլխով և սթափ հասկանանք, թե երեկվա «սլիվն» ինչի մասին էր և ինչ նպատակ էր այն հետապնդում։

ԿԳԲ-ի մասին օրվա իշխանությունների կողմից նման որակի դեմոնիզացիան ինքնին խոսում է հակապետական լինելու մասին, քանի որ այդ կառույցը, առաջին հերթին, ուներ պետական անվտանգությունն ապահովելու իրական ֆունկցիա։ Այն մի հիմնարկություն էր, որից սարսափում էին բոլորը, քանի որ նրա «ամենատես աչքը» ամենուր էր։

Ասվածս թյուրըմբռնում չլինի և հերթական հիբրիդային թիրախը դառնալու ցանկություն բնավ չունեմ․ պարզապես ցանկանում եմ բաց տեքստով ասել, որ տվյալ կառույցն ուներ հստակ գործառույթներ՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին անվտանգության հետ կապված։

Հրապարակված թղթի կտորը, զավեշտից ու զվարճանքից բացի, այլ զգացողություն չառաջացրեց, քանի որ ես խորը հիասթափություն կապրեի, եթե ժամանակին նման անգրագետ ու փնթի ձևակերպումներով փաստաթուղթ պետական ներկայացվեր (օրինակ՝ «Ոսկեհատ»-ը «Վոսկեհատ» էր գրված), էլ չեմ ասում՝ հայերեն տեքստի մասին։

Իմ կարծիքով՝ օրակարգում Նիկոլ Փաշինյանն այստեղ ընդամենը փորձում էր հագուրդ տալ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռում ստացած հակահարվածին։ Նա, թերևս, շատ ծանր է տարել Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցածը, երբ իր 10 տիրադավերը ուղղակի դուրս շպրտվեցին Սրբության Սրբոցից։ Նրա մտասևեռումները, հավանաբար ոչ մի կերպ չէին կարողանում ընկալել, որ տեղի ունեցածը ֆիասկո է. չնայած ես սա չեմ համարում հիմնական գործողություն, այլ ընդամենը՝ ստուգիչ քայլ՝ տրամադրությունների և ընդհանուր իրավիճակի վերաբերյալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում