Յոթ Վերք եկեղեցում աղոթք է բարձրացվել Հայաստանում ապօրինի ազատազրկվածների համար

Յոթ Վերք եկեղեցում աղոթք է բարձրացվել Հայաստանում ապօրինի ազատազրկվածների համար

Շիրակի թեմի առաջնորդանիստ Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցում առավոտյան ժամը 10:00-ին մատուցվել է Սուրբ և Անմահ Պատարագ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմական քահանաների նախաձեռնությամբ։

Սուրբ Պատարագին աղոթք է բարձրացվել առ Աստված՝ ապօրինի ազատազրկված Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի, Տ․ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի, Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի, Տ․ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Տ․ Գարեգին քահանա Արսենյանի, ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բարերար Վարդան Ղուկասյանի և անարդար կերպով ազատազրկված ու գերեվարված մեր զավակների համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում