Միքայել սրբազանը դեռ չի վիրահատվել. «Իզմիրլյան» ԲԿ

Միքայել սրբազանը դեռ չի վիրահատվել. «Իզմիրլյան» ԲԿ

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դեռ չի վիրահատվել։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնել են «Իզմիրլյան» բժշկական կենտրոնից։

Ինչպես հայտնի է, Շիրակի թեմի առաջնորդը դեկտեմբերի 16–ին «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոն։

ԲԿ–ից նշել են, որ սրբազանը դեռ գտնվում է հետազոտությունների փուլում։ Նրա վիրահատությունը նախատեսված է մյուս շաբաթվա կեսերին։

Ի դեպ՝ ԲԿ-ից չեն մանրամասել, թե կոնկրետ ինչ խնդիր է սրբազանի մոտ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում