Կրեմլից հաստատել են՝ սպասում են Ալիևին
21/12/2025 10:13
Կարդացեք նաև
Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին սպասում է Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում։
« Մոսկվան սպասում է Ալիևին և պատրաստվում է հանդիպել նրան», -ասել է Պեսկովը։
Հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 21-22-ը։
Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմասնակցի դեկտեմբերի 21-22-ին կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը։ Նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն գործընթացների խորացման և միության միասնական շուկայի զարգացման վերաբերյալ կարևորագույն հարցեր։
Հետևեք մեզ նաև Telegram-ում